Քրիստոսի Հարության տաճար (Թունիս)
Քրիստոսի Հարության տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Russian Orthodox church building? |
Երկիր | Թունիս |
Տեղագրություն | Թունիս |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Q110358702? |
Անվանված | Հիսուս Քրիստոսի հարություն |
Ճարտարապետական ոճ | ռուսական ոճ |
Resurrection Orthodox church in Tunis Վիքիպահեստում |
Քրիստոսի Հարության տաճար, Ռուս ուղղափառ եկեղեցու տաճար Թունիսում։ Կառուցվել է 1953-1956 թվականներին ճարտարապետ Միխայիլ Կոզմինի նախագծով[1]։ Օծվել է Քրիստոսի Հարության անունով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականի դեկտեմբերին Թունիսի ափերին տեղակայված ֆրանսիական Բիզերտու ռազմական նավահանգիստ է ժամանել Ռուսաստանի Սևծովյան նավատորմի էսկադրան։ Էսկադրայի հետ Թունիս են ժամանել շուրջ 6000 ռուս փախստականներ, որոնց մեծ մասը շուտով մեկնել է այլ երկրներ։ Սկզբնական շրջանում ժամերգությունները տեղի են ունեցել նավի եկեղեցում, ապա մասնավոր բնակարաններում։ 1938 թվականին Բիզերտե քաղաքում ռուսական համայնքի միջոցներով կառուցվել է առաջին ուղղափառ տաճարը, որ կոչվել է Ալեքսանդր Նևսկու անունով[2]։
Թունիսի ռուսական համայնքն ավելի մեծաթիվ է եղել, սակայն պատարագները երկար ժամանակ անցկացվել են մի եկեղեցում, որը գտնվել է արաբական փոքր պալատի տարածքում[2]։ Սեփական տաճարի առաջին քարի հիմնարկեքը տեղի է ունեցել միայն 1953 թվականի հոկտեմբերին։ Տաճարի շինարարությունը կատարվել է ռուսական համայնքի միջոցներով, զգալի գումար են նվիրաբերել նաև տեղի ֆրանսիական իշխանությունները։ Շինարարությունն արժեցել է 5 մլն ֆրանկ[3]։ 1956 թվականին Քրիստոսի Հարության տաճարը բացվել է և հունիսի 10-ին օծվել է Շանհայի արքեպիսկոպոս Հովհաննեսի կողմից[1]։ Տաճարի առաջին վանահայր է դարձել Միտրոֆանը (Եդլինսկի-Մանույլով)[3]։
Միագմբեթ քարե տաճարը կառուցվել է Պսկովի ճարտարապետության ավանդույթներով և Ներլիի Պոկրովյան եկեղեցու նմանությամբ։ Նախագծի հեղինակը ճարտարապետ Միխայիլ Կոզմինն է, որը Թունիս էր տեղափոխվել 1940-ականներին։ Տաճարի շինարար-ճարտարագետը եղել է Վ. Լագոդովսկին։ Սրբապատկերներն ու եկեղեցական իրերը տաճար են տեղափոխվել ռուսական նավերից՝ «գեներալ Ալեքսեև» գծանավից, «Կագուլ» թեթև հածանավից և «Գեորգի Պոբեդոնոսեց» շտաբ-նավից։ Բացի այդ, տաճարում կան Տիրոջ մկրտության և Սուրբ Աստվածածնի ավետման սրբապատկերներ, որ բերվել են 1854 Սևաստոպոլում խորտակված նավերից։ Տաճարի սրբություններից են խաչը են՝ Տիրոջ խաչի կենարար փայտի մի մասնիկով և սուրբ նահատակ Կիպրիան Կարթագենացու մասունքների մի մասնիկ[3]։
Սկզբում տաճարը գտնվել է արտասահմանում Ռուս եւղղափառ եկեղեցու իրավասության ներքո։ 1992 թվականին ծխականների դիմումից հետո որոշվել է համայնքն ընդունել Մոսկվայի պատրիարքարանի իրավասության ներքո։ Այդ ժամանակից ի վեր տաճարի վանահայրն է Դմիտրի Նեցվետեևը[1][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Православная община Туниса отпраздновала 50-летний юбилей храма Воскресения Христова». Православие.Ru. 2006 թ․ հունիսի 12. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ 2,0 2,1 Русская колония в Тунисе 1920-2000 / Сост. К.В.Махров. — Русский путь, 2008. — С. 172. — ISBN 978-5-85887-299-3
- ↑ 3,0 3,1 3,2 Православная община в Тунисе // New review. — New Review, Incorporated, 2008. — В. 252-253. — С. 285-286.
- ↑ «Зарубежные учреждения Московского Патриархата». Официальный сайт Московской Патриархии. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Тунсский Воскресенский храм». drevo-info.ru. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.